«Բելառուս» մակնիշի 61 տրակտորներ արդեն Հայաստանում են և կհանձնվեն ֆերմերների տնօրինությանը

PanARMENIAN.Net - Ճապոնական դրամաշնորհային ծրագրի միջոցներով ձեռք բերված «Բելառուս» մակնիշի տրակտորներն (61 հատ) արդեն Հայաստանում են և մոտ օրերս կհանձնվեն հայ ֆերմերների տնօրինությանը: Այդ մասին հուլիսի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը Երևանում մեկնարկած «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը» թեմայով աշխատանքային սեմինարի ժամանակ:

Ինչպես նշել է նախարարության ղեկավարը, մեքենատրակտորային կայանների ստեղծման հայեցակարգն արդեն մշակվել է և ներկայացվել համապատասխան կառույցներ: Այն նախատեսում է փորձնական կարգով Հայաստանի 4-5 մարզերում գյուղատնտեսական տեխնիկայի հիման վրա մեքենատրակտորային կայաններ ստեղծել:

Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնություն ճապոնական կառավարության կողմից 170 յեն գրանտի տրամադրման մասին Հայաստանի մարզերում գյուղատնտեսության զարգացման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---