Հայաստանը մասնակցում է Դամասկոսի 57-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին բացվել է Դամասկոսի 57-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Հայկական տաղավարում ներկայացված էին հայաստանյան 20-ից ավելի, այդ թվում` «Ջերմուկ Գրուպ», «Դիլիջան», «Արզնի», «Ռոյալ Արմենիա», «Սիգարոն» ընկերությունների գործունեությունը լուսաբանող տեղեկատվական և գովազդային նյութեր: Հայկական տաղավարի այցելուները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում հայկական արտադրության ապրանքների, մասնավորապես` հանքային ջրերի նկատմամբ:

Բացման պաշտոնական արարողությունից հետո հայկական տաղավար այցելեցին Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրին, կառավարության անդամներ, դիվանագետներ, լրագրողներ:

Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հետ կարճատև զրույցի ընթացքում Սիրիայի վարչապետը գոհունակություն հայտնեց երկարամյա ընդմիջումից հետո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը նման լուրջ միջազգային միջոցառումներին նոր խթան կհանդիսանա հայ-սիրիական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին հայ-սիրիական տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 երկիր Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Ասիայից և Հարավային Ամերիկայից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---