2010 թվականին ակնկալվում է համեմատաբար բարձր` շուրջ 5.7 – 6.4% տնտեսական աճ

2010 թվականին ակնկալվում է համեմատաբար բարձր` շուրջ 5.7 – 6.4% տնտեսական աճ

PanARMENIAN.Net - 2010 թվականին ակնկալվում է համեմատաբար բարձր` շուրջ 5.7 – 6.4% տնտեսական աճ, իսկ 2011 թ. առաջին կիսամյակում` տնտեսական զարգացումների վերոնշյալ միտումների պահպանման պարագայում` 5 - 6% տնտեսական աճ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2010 թ. երրորդ եռամսյակի ծրագրում;

Տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ` պայմանա- վորված համաշխարհային պահանջարկի վերականգնման արագացմամբ, ապագա տնտեսական իրավիճակի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների սպասումների շարունակական բարելավման պարագայում ներդրումային միջավայրի գրավչության աստիճանական վերականգնմամբ և նախորդ եռամսյակի կանխատեսումներում նա- խանշված առավել բարձր տնտեսական աճի ռիսկերի դրսևորմամբ:

Տնտեսական աճի ռիսկերը երկկողմանի են և կապված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների հետ: Ընդ որում, գերակշռող են աճի ուղղությամբ ռիսկերը` պայմանավորված ինչպես համաշխարհային տնտեսության հետագա զարգացումնե- րով, այնպես էլ ներքին պահանջարկի` ակնկալվածից ավելի բարձր աճով և տրանսպորտի, էներգետիկայի բնագավառներում, ենթակառուցվածքներում խոշորածավալ ծրագրերի իրագործմամբ: Այս մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---