Երևանում տեղի կունենա EXPO-Russia Armenia ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը

Երևանում տեղի կունենա EXPO-Russia Armenia ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում 2010-ի հոկտեմբերի 28-30-ը տեղի կունենա երրորդ ամենամյա EXPO-Russia Armenia ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի նպատակն է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության զարգացումը, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:

Ցուցահանդեսում կներկայանան ավելի քան 70 խոշորագույն ձեռնարկություններ Ռուսաստանի 30 տարածաշրջաններից:

Ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն, «Մուլտի գրուպ» կոնցեռնը, «Էքսպոմեդիա» Ցուցահանդեսային նախագծերի կենտրոնը (Հայաստան), Ռոսհամագործակցության Դաշնային գործակալությունը: Ցուցահանդեսը տեղի է ունենում ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---