Ջիլ Հեմոնդ. ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը կարող է օրինակ դառնալ տարածաշրջանի Կենտրոնական բանկերի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը հայերեն է թարգմանել Կենտրոնական բանկերի գործունեության հետազոտությունների կենտրոնի «Գնային նպատակադրման նորագույն մոտեցումները» հրատարակությունը` Ջիլ Հեմոնդի հեղինակությամբ (Անգլիայի բանկ):

Հրատարակության հեղինակի խոսքով, Հայաստանի Կենտրոնական բանկն այն 27 կենտրոնական բանկերից է, որը գնաճի նպատակադրման ռազմավարություն է իրականացնում: Գնաճի նպատակադրման ներքո կենտրոնական բանկերն ունեն գնաճի թիրախ, որի մակարդակը հրապարակվում է: Այնուհետև, կիրառելով դրամավարկային քաղաքականության գործիքներ, ինչպիսիք են տոկոսադրույքները, կենտրոնական բանկերն ազդում են տնտեսության վրա այնպես, որպեսզի ապահովվի գնաճի նպատակային մակարդակը: Ցածր և կայուն գնաճի ապահովումը ժամանակակից կենտրոնական բանկերի հիմնական գործառույթներից է, քանի որ դրա միջոցով ձեռք են բերվում կայունության համար անհրաժեշտ պայմաններ, որոնք կնպաստեն տնտեսական աճի և զբաղվածության ապահովմանը:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գնաճի նպատակադրման ռազմավարությունն ընդունել է 2006 թվականի հունվարին: Բանկն ունի դրամավարկային քաղաքականության ռազմավարության հստակ և համապարփակ շրջանակ, ինչը կարող է օրինակելի մոդել հանդիսանալ տարածաշրջանի այն կենտրոնական բանկերի համար, որոնք անցում են կատարում գնաճի նպատակադրման»,- գտնում է հրատարակության հեղինակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---