Հայաստանի ԿԲ-ն գրանցել է «Կիլիկիա» ՍՊԸ նոր վարկային կազմակերպությունը17 օգոստոսի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը օգոստոսի 17-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցեց և լիցենզավորեց «Կիլիկիա» ՍՊԸ ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, վերաձևակերպեց նաև «Լիդեր ապահովագրական բրոքեր» ՍՊԸ-ի լիցենզիան: Բացի դրանից, «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին ոչ կյանքի ապահովագրության իրականացման նոր դասերով լիցենզիա տրամադրվեց` «Օդանավերի ապահովագրություն», «Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն», «Ջրային փոխադրամիջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |