Մսամթերքի վրա նշագրման բացակայությունը վաճառողների անփութության արդյո՞ւնքն է 6 սեպտեմբերի 2010 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Սպառողներին մոլորեցնելու նպատակով մսամթերքի հայկական արտադրողները չեն նշում արտադրության ամսաթիվը (օրը, ամիսը և տարին): Այսօրվա նիստում Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 500 հազ. դրամով տուգանել է «Լինդա» ՓԲԸ-ին, քանի որ Հանձնաժողովի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ընկերության «Բժշկական» և «Պանսետտա» արտադրանքի նշագրումը չի պարունակում սպառողին անհրաժեշտ տեղեկատվությունը: Ընկերության կոմերցիոն տնօրենի տեղակալ Խաժակ Ավետիսյանը վստահեցրել է ՏՄՊՊՀ-ին, որ ընկերությունը նշագրում է արտադրության ամսաթիվն իր արտադրած ողջ մթերքի վրա, իսկ հայտնաբերված դեպքերը պարզապես «վաճառողների անփութության» արդյունք են: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ի պատասխան հայտնել է, որ խոսքը եզակի դեպքերի մասին չի գնում, և որ մոնիթորինգն ընտրության կարգով անցկացվել է առևտրի տարբեր կետերում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |