Հայաստանն ու Սլովակիան կհամագործակցեն խաղաղ նպատակով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում

Հայաստանն ու Սլովակիան կհամագործակցեն խաղաղ նպատակով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում

PanARMENIAN.Net - Գործադիրը սեպտեմբերի 16-ի իր որոշմամբ համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։

Կառավարությունը համաձայնել է նաև Հայաստանի և Սլովակիայի կառավարությունների միջև միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման, ինչպես նաև Հայաստանի և Վիետնամի կառավարությունների միջև մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---