Երևանի կոնյակի գործարանը մտադիր չէ հրաժարվել Արարատի պատկերից

Երևանի կոնյակի գործարանը մտադիր չէ հրաժարվել Արարատի պատկերից

PanARMENIAN.Net - Արարատ կոնյակների նոր փաթեթավորումը կպահպանի Արարատի պատկերով նախկին լոգոն, PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) մամլո ծառայությունից: «Նոր փաթեթավորումը պարունակում է նաև հատուկ մշակված լոգո, որը պատկերում է փյունիկ թռչունին և լատինական A գլխատառը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Երևանի կոնյակի գործարանը հրաժարվում է Արարատ լեռան պատկերումից, ԵԿԳ-ից հաղորդել են, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին, բացի ներկայիս լոգոյից, Արարատ լեռան պատկերը կենտրոնական տեղ է զբաղեցնում թարմացված փաթեթավորման առանց բացառության բոլոր պիտակների վրա:

Այս տարի ԱրԱրԱտ կոնյակները կփոխեն իրենց փաթեթավորումը: Նոր փաթեթավորման պաշտոնական շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանում մամլո ասուլիսի ընթացքում` արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---