Ներսես Երիցյան. Արտաքին շուկայի համար արտադրելը թանկ հաճույք է

Ներսես Երիցյան. Արտաքին շուկայի համար արտադրելը թանկ հաճույք է

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել որակի հսկողության համակարգի բարեփոխմանը, և արդեն 1-2 տարի հետո տեղական արտադրողները խնդիրներ չեն ունենա արտահանման հետ: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը սննդի արդյունաբերության առաջատար «Գրանդ քենդի» ընկերություն կատարած այցի ժամանակ:

Նրա խոսքերով, այսօր Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում արտահանման ծավալները մեծ չեն, սակայն աճի արձանագրվող տեմպերը գերազանցում են 50-60 տոկոս ցուցանիշը: Մասնավորապես, Հայաստանն ամեն տարի ներկրում է շոկոլադ 40 մլն դոլար արժողությամբ, իսկ դա նշանակում է, որ այս շուկայում պոտենցիալը մեծ է, անհրաժեշտ է միայն ապահովել համապատասխան տեսականիով և որակով:

«Կան մի քանի ոչ մեծ ընկերություններ, որոնք տեղ են գտել արտասահմանյան շուկայում և կառավարության աջակցության կարիքն ունեն»,- ասել է նա և հավելել, որ արտահանման կազմակերպումը պահանջում է հատուկ գիտելիքներ, որոնք, ցավոք սրտի, բացակայում են տեղական արտադրողների մոտ: «Արտաքին շուկայի համար արտադրելը թանկ հաճույք է»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---