Սերժ Սարգսյանը Սլովենիայի հետ ապրանքաշրջանառության բացակայությունը հայկական իշխանությունների բացթողումն է համարում11 հոկտեմբերի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Սլովենիայի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացումը նախադրյալներ կստեղծի երկկողմ հարաբերությունների զարգացման համար նաև այլ ոլորտներում, գտնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք այսօր քննարկել ենք համագործակցությունը տնտեսական ոլորտում և միջազգային հարաբերությունները: Տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարևոր օղակ է, որը կմերձեցնի մեր ժողովուրդներին և դրանց զարգացման խթան կդառնա նաև այլ ոլորտներում»,- հայտնել է նա հոկտեմբերի 11-ին իր պաշտոնակից, Սլովենիայի նախագահ Դանիլ Տյուրկի հետ համատեղ մամլո ասուլիսում: Համաժողովին մասնակցում էին մոտ 40 սլովենական ընկերություններ զանազան ոլորտներից, այդ թվում` առևտրի, տուրիզմի, շինարարության, էլեկտրաէներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից: Ընդ որում, ՀՀ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության բացակայությունը հայկական իշխանությունների բացթողումն է, «մեր պարտականությունները չկատարելու հետևանքը»: Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ կան բոլոր նախադրյալները երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացման համար, իսկ դա մեծապես կախված է ժողովրդի բարեկեցությունից: 2009 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 9,5 մլն դոլար, ընդ որում Հայաստանից արտահանում գրեթե չի կատարվել: Սլովենիայից Հայաստան են ներկրվել դեղագործական ապրանք, էթիլային սպիրտ, օծանելիք և կոսմետիկա, էլեկտրական սարքեր: ՀՀ նախագահը նաև ասել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման շրջանակներում Հայաստանը ողջունում է սլովենական ներդրումների հոսքը սեփական շուկա: Սերժ Սարգսյանը հաղորդել է, որ Սլովենիայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում 4 փաստաթուղթ է ստորագրվել, որոնք օրենսդրական հիմքեր են ստեղծում երկկողմ համագործակցության ընդլայնման համար, որոնց թվում` Կրկնակի հարկման բացառման մասին կոնվենցիան և տնտեսական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: «Մենք աշխատելու ենք օրենսդրական դաշտի ընդլայնման շուրջ»,- վստահեցրել է նա: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` ՀՀ նախագահը նշել է, որ այն որակական փոփոխություններ է կրել և ավելի կարգավորված է դառնում, մասնավորապես, Հայաստանն արդեն բանակցություններ է վարում ասոցատիվ պայմանագիր կնքելու շուրջ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում ազատ առևտրի մասին խորը և համապարփակ պայմանագրին միանալու նախագծի պատրաստման ուղղությամբ: Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշել է, որ Սլովենիան, որն անցել է այդ ճանապարհը, կարող է իր փորձով կիսվել Հայաստանի հետ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |