Աղետի գոտում բնակելի շենքերի շինարարության ժամանակ թերություններն այսուհետ պետք է բացառվեն

Աղետի գոտում բնակելի շենքերի շինարարության ժամանակ թերություններն այսուհետ պետք է բացառվեն

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Շիրակի եւ Լոռու մարզերում պետական միջոցներով իրականացվող կառուցապատման աշխատանքների եւ մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի եւ Լոռու մարզպետները, Գյումրիի քաղաքապետը, շինարարությունն իրականացնող “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը խորհրդակցությանը մասնակցող բոլոր պատասխանատուներին եւս մեկ անգամ հիշեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը` խստագույնս հետեւել պետական սուղ միջոցներից աղետի գոտում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների որակին եւ ժամանակացույցին: «Որակի հետ կապված ցանկացած թերություն հայտնաբերելու դեպքում` շինարարությունը պետք է դադարեցնել եւ կառուցապատողին պարտավորեցնել անմիջապես շտկել թերությունը, որպեսզի բնակիչները հետագայում խնդիրներ եւ դրանց հետ կապված դժգոհություններ չունենան»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը:

ՀՀ քաղաքաշինության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Սպիտակ քաղաքում եւ գյուղական բնակավայրերում կառուցապատման աշխատանքների ընթացքը, Գյումրիի “Մուշ-2” թաղամասում բնակելի շենքերի շինարարության ժամանակ հայտնաբերված թերությունների շտկման նպատակով ձեռնարկված աշխատանքն ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ այսուհետ դրանք բացառելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---