Հոկտեմբերի 17-ին նշվում է աղքատության դեմ պայքարի միջազգային օրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին նշվում է աղքատության դեմ պայքարի միջազգային օրը: Ինչպես հաղորդում է աշխատանքի միջազգային կազմակերպության մամլո ծառայությունը, այս տարի այն տեղի կունենա «Աղքատությունից դեպի արժանի աշխատանք. ճեղքվածքի վերացում» անվան տակ: «Տղամարդկանց և կանանց համար աշխատելու հնարավորությունը, մարդկային արժանապատվության, սոցիալական երաշխիքների և հավասարության հարգումն առավել արդյունավետ և կայուն ուղի են աղքատության հաղթահարման համար»,- ասվում է Աշխատանքի միջազգային բյուրոյի գլխավոր տնօրեն Խուան Սոմավիայի ուղերձում: Աշխարհում 1.4 մլրդ մարդ ապրում է օրական 1.25 դոլարով, իսկ շուրջ 9 մլն երեխաներ ամեն տարի մահանում են` չհասնելով 5 տարեկան հասակի

«Աշխարհում մեկ մլրդ մարդ այսօր քաղցած է: Մոլորակի բնակչության 80 տոկոսը սոցիալապես անպաշտպան է: Այս վիճակագրական տվյալների հետևում կանգնած են մարդկանց իրական կյանքեր` հայրերի և մայրերի, որոնք ընտանիքը պահելու համար միջոցներ չունեն, երիտասարդների, որոնք կորցրել են հույսը և ապագայի հեռանկարներ չունեն»,- ասել է Սոմավիան:

Նա ավելացրել է, որ իրական և կայուն փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մարդիկ կհասկանան, որ իրենք պետք է ոչ միայն հասնեն հազարամյակի զարգացման նպատակին, այլ նաև առաջ անցնեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---