Վարդան Այվազյան. Հայաստանում պետք է բացառվեն շուրջ 30-32 հազար տնտեսվարող սուբյեկտների ստուգումները

PanARMENIAN.Net - Հայաստանում գոյություն ունի շուրջ 100 հազար տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 85 հազարը ներկայցնում են ֆինանսական հաշվետվություններ, իսկ հարկային մուտքերի 80 տոկոսն ապահովում են 3 հազար սուբեյկտներ: Այս մասին լրագրողներին է ասել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նա ասաց, որ պատրաստվում է հարկային օրենքների փաթեթ, որի համձայն շուրջ 30-32 հազար տնտեսվարող սուբյեկտներ կվճարեն հաստատագրված հարկեր, իսկ տեսուչների ստուգումներ չեն լինի: «Պետք չէ ուշադրությունը կենտրոնացնել այն 32 հազար տնտեսվարող սուբյեկտների վրա, որոնք ապահովում են հարկային մուտքերի ընդամենը 1-2 տոկոսը: Հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել այն 3 հազարին, որոնց շրջանառությունը մեծ է, և որոնք վճարում են ուղիղ հարկեր»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---