Փիրուզ Սարգսյան. Հայաստանում բարձրանում է ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության մասին տեղեկացվածության մակարդակը

Փիրուզ Սարգսյան. Հայաստանում բարձրանում է ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության մասին տեղեկացվածության մակարդակը

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա 10 ամիսների արդյունքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ստացված բողոքների թիվն ավելացել է 120 տոկոսով` կազմելով 527 հատ 2009-ի 378-ի փոխարեն: Այդ մասին Երևանում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նա հատկապես ընդգծել է այն փաստը, որ գրասենյակի հիմնումից ի վեր զգալիորեն բարձրացել է քաղաքացիների իրազեկման մակարդակը, որոնք նպատակաուղղված դիմում են ֆինանսական հաշտարարի գրասենյակ: Նա հաղորդել է, որ հաճախորդների օգտին լուծվել է գրասենյակի ստացած բողոքների 55 տոկոսը, ֆինանսական կազմակերպության կողմից պատճառված վնասի համար ամենամեծ փոխհատուցումը կազմել է 5.1 մլն դրամ, իսկ ամենափոքրը` 1000 դրամ:

Ներկայացնելով գրասենյակի գործունեության վիճակագրությունը` Փիրուզ Սարգսյանը նշել է, որ բողոքների մեծ մասը բաժին է ընկնում բանկային հատվածին, իսկ ահա երկրորդ տեղում գրավատներն են, այլ ոչ թե ապահովագրական ընկերությունները, որոնք 2009-ին երկրորդ տեղում էին: Դրա հետ կապված նա պարզաբանել է, որ ավելացել է գրավատների նկատմամբ բողոքների թիվը, որոնք առանց հաճախորդի իմացության վաճառում են գրավադրված թանկարժեք իրերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---