Հրանտ Բագրատյան. Հայաստանի բյուջեում խոշոր հարկատուների դերը միայն նվազում է

Հրանտ Բագրատյան. Հայաստանի բյուջեում խոշոր հարկատուների դերը միայն նվազում է

PanARMENIAN.Net - Համաձայն բյուջեի ցուցանիշների, Հայաստանի տնտեսությունը կենտրոնացվում է, այսինքն շուկան ավելի քիչ է աշխատում, և մրցակցությունը թուլանում է, մամլո ասուլիսում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի հարկատուները 17,7%ով ավելի են հարկ վճարել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Ընդ որում, հաշվետու շրջանում բյուջեի մուտքերն ավելացել են 19,2%-ով: Դա նշանակում է, որ խոշոր հարկատուների դերը միայն նվազում է, իսկ ՓՄՁ-ներն ավելի շատ հարկ են վճարում, ինչը չի համապատասխանում ընթացիկ տարում վարչապետի հռչակած քաղաքականությանը»,- նշել է նա:

Ընդ որում, Հայաստանի նախկին վարչապետը գտնում է, որ բյուջետային մուտքերի ավելացումը չի կարելի աճ համարել, քանի որ չափազանց բարձր գնաճը գերազանցում է այդ 19%-ը: Բագրատյանը հաղորդել է, որ պանիրը վերջին մի քանի օրվա ընթացքում թանկացել է 45-60%-ով:

«Որոշ մարզերում կաթը թանկացել է 20 դրամով, իսկ 1կգ պանրի արտադրության համար ծախսվում է 7 լիտր կաթ, այսինքն այն պետք է թանկանար 120 դրամով, սակայն գինը բարձրացել է գրեթե 1000 դրամով»,- բացատրել է նա` ավելացնելով նաև, որ երկրում ժողովուրդը սովոր է անորակ, աղի պանիր օգտագործել, ինչը աղերի կուտակման է հանգեցնում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---