Հրանտ Բագրատյան. Անբարոյական է 2011թ. բյուջեն սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջե համարել

Հրանտ Բագրատյան. Անբարոյական է 2011թ. բյուջեն սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջե համարել

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մինչև տարեվերջ կփորձի ցույց տալ ՀՆԱ-ի 3-4 տոկոս աճ, սակայն, իրականում ոչ մի աճ չի լինի, մամլո ասուլիսում հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ւնչ վերաբերում է 2011թ. բյուջեի նախագծին, ապա Բագրատյանը գտնում է, որ անբարոյական է 2011թ. բյուջեն սոցիալապես ուղղված համարել: «Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2008թ. կազմեցին 746 մլրդ դրամ, իսկ 2009թ.՝ 760 մլրդ դրամ, 2010թ.՝ 770 մլրդ դրամ, իսկ 2011թ. այն նախատեսվում է 850 մլրդ դրամի սահմանում, այսինքն 14 տոկոսով ավելի, քան 2011թ.: Ընդ որում, գնաճը այս 4 տարում կազմել է շուրջ 26 տոկոս: Այսինքն, իրականում բյուջեի մուտքերը կրճատվել են 12 տոկոսով»,-ասել է նախկին վարչապետը:

Ըստ նրա, 2008թ. նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամից հասել է 32,5 հազար դրամի, այսինքն ավելացել է 6 տոկոսով, իսկ գնաճը կազմել է շուրջ 20 տոկոս, այսինքն իրականում բնակչության աշխատավարձը միայն կրճատվել է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---