Լեհական Փաթեթավորման պալատը հայ ձեռնարկատերերի մասնագիտացված դասընթացներ կանցկացնի Լեհաստանում 8 նոյեմբերի 2010 - 11:41 AMT PanARMENIAN.Net - «Արմենփակ» ընկերության նախագահի` Սուրեն Չիբուխչյանի նախաձեռնությամբ, նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ հայ-լեհական գործարար համաժողով և կոնֆերանս` «Լոգիստիկա, փաթեթավորում, տպագրական գործ, էկոլոգիա – Երևան 2010» վերնագրով: Ֆորումին մասնակցում էին լեհական կազմակերպությունների ու ձեռնարկությունների ներկայացուցիչներ` Լեհական Փաթեթավորման Պալատի նախագահ, պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչիկի գլխավորությամբ: Ֆորումի պատվավոր հյուրն էր Երևանում ԼՀ արտակարգ և լիազոր դեսպան, պ-ն Զդիսլավ Ռաչինսկին: Լեհ մասնագետների այցելությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց հայկական ֆիրմաների շրջանում: Նրանք ուշադրությամբ հետևում էին լեհական փաթեթավորման արդյունաբերության թեմայով շնորհանդեսին, ինչպես նաև այդ բնագավառում աշխարհում գերակշռող տենդենցներին: Այցելության արդյունքում կնքվեցին լեհական փաթեթների և մեքենաների ներմուծման մի քանի պայմանագրեր: Լեհական Փաթեթավորման Պալատի կողմից ծրագրվում են նաև հայ ձեռնարկատերերի մասնագիտացված դասընթացներ Լեհաստանում, հաղորդում է Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մամլո ծառայությունը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ |