Միջազգային կազմակերպությունները կաջակցեն Հայաստանի մրցակցային իրավիճակի բարելավմանը 8 նոյեմբերի 2010 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությունը` Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու նոյեմբերի 8-12-ն անցկացվող մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին: Ինչպես հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որեւէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը: Այս տարի համաժողովում ներկայացվելու պատվին է արժանացել Հայաստանը: Այդ նպատակով նախապես Հայաստան էին ժամանել ՄԱԿ-ի փորձագետներ, որոնք ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախապատրաստել են Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր զեկույց: Այդ զեկույցը Շվեյցարիայի մայրաքաղաքում կներկայացվի համաժողովի մասնակից երկրների մրցակցային մարմինների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Զեկույցի հրապարակման եւ քննարկման արդյունքում Հայաստանին կտրամադրվի մրցակցային իրավիճակի հետագա կատարելագործմանն ուղղված աջակցություն: ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ելույթ կունենա նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով Հանձնաժողովի անցած ուղին եւ նախանշված բարեփոխումները: Նշենք, որ բարեփոխումները մշակվել եւ ծրագրվել են` հիմք ընդունելով մրցակցության բնագավառում միջազգային լավագույն փորձը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |