Գագիկ Մինասյան. 2011-ին Հայաստանում հարկերի և տուրքերի հավաքման հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ կկազմի 17.25 տոկոս

Գագիկ Մինասյան. 2011-ին Հայաստանում հարկերի և տուրքերի հավաքման հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ կկազմի 17.25 տոկոս

PanARMENIAN.Net - «Հայաստանի 2011-ի պետբյուջեն աչքի է ընկնում դեֆիցիտի կրճատման իր գաղափարախոսությամբ, մենք վճռականորեն փորձում ենք կրճատել են այն մինչև 3 տոկոս: Եթե հաջողվի հաջորդ տարում նույնպես կրճատել դեֆիցիտը 1 տոկոսով, ապա այն կկազմի 3 տոկոսից պակաս, ինչը եվրոպական չափանիշների շրջանակերում է»,- ասել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքերով, բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար 2011-ի բյուջեի նախագծի համաձայն եկամուտների աճը կկազմի 14 տոկոս, իսկ ծախսերրը` 7 տոկոս:

Խոսելով հարկային եկամուտներ մասին` նա նշել է, որ հարկերի և տուրքերի հավաքման հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ 2011-ին Հայաստանում կկազմի 17.25 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---