Էկոնոմիկայի փոխնախարարը կոչ է արել Հայաստանի զբոսաշրջային գործակալություններին ուղևորություններ առաջարկել դեպի Հնդկաստան

Էկոնոմիկայի փոխնախարարը կոչ է արել Հայաստանի զբոսաշրջային գործակալություններին ուղևորություններ առաջարկել դեպի Հնդկաստան

PanARMENIAN.Net - Երևանի ու Դելիի միջև ուղիղ չվերթի բացումը նախադրյալներ ստեղծեց, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ու Հնդկաստանի միջև երկկողմ զբոսաշրջային կապի ստեղծման համար: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը «Զբոսաշրջության խթանումը Հայաստանի ու Հնդկաստանի միջև» սեմինարի բացմանը: «Մեր ժողովուրդները հարուստ պատմություն ու մշակույթ ունեն, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել միմյանց, զբոսաշրջային կապեր հաստատել: Ենթակառուցվածքների զարգացման տեսակետից Հյաստանում դեռ շատ անելիքներ կան, սակայն ամեն տարվա հետ մենք պատրաստ ենք ավելի խոշոր շուկաներ ներգրավել ու ավելի ծավալուն ծրագրեր իրականացնել»,-ասել է նա:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը կոչ է արել Հայաստանի զբոսաշրջային գործակալություններին հաճախորդներին ուղևորություններ առաջարկել դեպի Հնդկաստան, որպեսզի հայ ժողովուրդն աստիճանաբար ինետգրվի համաշխարհային զբոսաշրջությանը: Ըստ նրա, Հնդկաստանի դեսպանի հետ համաձայնություն է ձեռք բերվել պատասխան այցի մասին, որը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը:

Սեմինարը կազմակերպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---