Հայ բանկիրները նշում են իրենց մասնագիտական տոնը22 նոյեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Հայաստանի բանկերի միության դահլիճում նշել են Բանկային աշխատողի օրը: «Առողջ բանկային համակարգն առողջ տնտեսության գրավականն է»,-ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ շնորհավորելով բանկային ոլորտի աշխատակիցներին: Միջոցառմանը ներկա էին գտնվելու ՀՀ ԿԲ նախագահը և ԿԲ Խորհրդի անդամները, Հայաստանի բանկերի միության ղեկավարությունը, ՀՀ առևտրային բանկերի ղեկավարները, Ճյուղային Հանրապետական միության ներկայացուցիչները և բանկերի աշխատակիցները: Անդրադառնալով երկրի բանկային համակարգի նվաճումներին՝ Արարատ Ղուկասյանը նշեց, որ համակարգը կարողացավ հաղթահարել ծանր ճգնաժամային շրջանը, իսկ 2010թ. նվաճում կարելի է համարել մրցունակ միջավայրի ձևավորումը վարկավորման ոլորտում: «Լավ հաճախորդների ներգրավելու համար, բանկերը կարողացան մրցունակ վարկային դաշտ ձևավորել և պայքարել լավագույն ծառայություններ տրամադրելու համար»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա այդ առնչությամբ Արարատ Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի բանկերի միությունը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կաշխատի բանկային համակարգի բարելավման ուղղությամբ: «Մասնավորապես, ցանկանում ենք բարելավել այն միջավայրը, որտեղ գործում են վարկատուները»,-հավելել է նա: Միջոցառման շրջանակներում բանկերի լավագույն աշխատակիցներին պատվոգրեր հանձնվեցին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |