Հայաստանի ՏՄՊՊՀ լիազորությունները կընդլյանվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու» օրինագծին, նոյեմբերի 22-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտնել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Արտակ Շաբոյանը: «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի խթանումը» ծրագրի շրջանակերում ՏՄՊՊՀ-ն GTZ-ի հետ հայկական ԶԼՄ-ների համար կազմակերպել էր սեմինար «Տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանում» թեմայով:

«Փոփոխությունները ենթադրում են պատժամիջոցների խստացում, քանի որ դրանք ողջ աշխարհում բավական խիստ են, իսկ Հայաստանում տուգանքի չափերն այնքան փոքր են, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են վճարել այն և շարունակում են խախտել օրենքը»,- ասել է Շաբոյանը և հավելել, որ Հայաստանի ՏՄՊՊՀ լիազորություններն ընդլայնվելու են:

Միաժամանակ նա նշել է, որ մրցունակության մասին նոր օրենքի համաձայն Հայաստանում անբարեխիղճ մրցունակության համար տուգանքը կկազմի տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա եկամուտի 0.1 տոկոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---