2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետբյուջեի եկամուտներն աճել են 16.5%-ով23 նոյեմբերի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 628.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 669.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 86.2%-ով և 78.1%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:Այդ մասին Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 16.5%-ով կամ շուրջ 89 մլրդ դրամով: Ընդ որում, 15.5%-ով (78.1 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 95.4%-ով կամ 2.9 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 25.2%-ով կամ շուրջ 8 մլրդ դրամով` այլ եկամուտները: Պետական բյուջեի եկամուտների 92.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.3%-ը` այլ եկամուտների, 0.9%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 669.4 մլրդ դրամի ծախսեր` կազմելով տարեկան ծրագրի 78.1%-ը: Մասնավորապես` 597.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 71.7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 12.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.3%-ով կամ շուրջ 21.4 մլրդ դրամով: «Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 41.1 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 128 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 108.7 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պ ակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է ավելի քան 54.4 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է -13.3 մլրդ դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |