Ռոբերտ Մինասյան. Զբոսաշրջության ոլորտում աշխատող մարդկանց 95 տոկոսը մասնագետներ չեն

PanARMENIAN.Net - Զբոսաշրջության ոլորտում աշխատող մարդկանց 95 տոկոսը մասնագետներ չեն, գտնում է Ներգնա զբոսաշրջության օպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը: «Առանց նորագույն տեխնոլոգիաների և մոտեցումների անհնար է զարգացնել ներգնա զբոսաշրջությունը: Երկրի կառավարությունը հայեցակարգ է ընդունել այն մասին, որ 2030թ. Հայաստանը պետք է տարեկան 3 մլն զբոսաշրջիկ ընդունի: Միևնույն ժամանակ, հսկայական ներդրումներ անելով ենթակառուցվածքների զարգացման մեջ, մենք հայտանաբերում ենք, որ սպասարկումը հյուրանոցներում ու ռեստորաններում պատշաճ մակարդակի վրա չէ, քանի որ այստեղ մասնագետներ չեն աշխատում»,-ասել է նա Երևանում նոյեմբերի 29-ին:

Իր հերթին «Ավարայր» ներգնա զբոսաշրջության գործակալության տնօրեն Արկադի Սահակյանը նշել է, որ Զբոսաշրջային երկիր դառնալու համար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներգրավվածությունը զգա այդ ոլորտում: «Զբոսաշրջային երկրներում նորմա է համարվում, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները օտար լեզուների են տիրապետում, իսկ Հայաստանում դա միայն երազանք է: Բացի այդ, սահմանապահ ծառայոքւթյան աշխատակիցների վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ ևս պատշաճ մակարդակի վրա չէ»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---