Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվները պետք է ձևավորվեն արևմտյան օրինակով, այլ ոչ թե լինեն խորհրդային ժամանակների պատճենը

Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվները պետք է ձևավորվեն արևմտյան օրինակով, այլ ոչ թե լինեն խորհրդային ժամանակների պատճենը

PanARMENIAN.Net - ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը դրական է վերաբերվում երկրի գյուղատնտեսության ոլորտում գործունեության կոլեկտիվ ձևերի ստեղծման միտումներին:

Սակայն, նրա խոսքերով, Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվները պետք է ձևավորվեն արևմտյան օրինակով, այլ ոչ թե լինեն խորհրդային ժամանակների պատճենը: «Սա ոլորտ է, որը գոյության իրավունք ունի, քանի որ տնտեսվարման ձև է: Լավ կլինի, եթե Հայաստանում ձևավորվեն գյուղատնտեսական կոոպերատիվներ: Սա գործընթաց է, որը պետք է ընթանա ներսից, և պետք չեն արհեստական քայլեր»,- ասել է նա:

Միաժամանակ, Գիշյանը նշել է, որ Հայաստանում այս գործընթացը շատ դանդաղ է ընթանում: «Լավ կլիներ, եթե Հայաստանում կոոպերատիվներն ավելի արագ ձևավորվեն»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---