2010 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 35.2%-ով

2010 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 35.2%-ով

PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 9,6 մլն լիտր կոնյակ, ինչը 35,2%-ով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 8,1 մլն լիտր օղի, ինչը 12,9% -ով պակաս է 2009 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշից:

Բացի այդ, 2010 թ. հունվար-հոկտեմբերին արտադրվել է 3,5 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 2,8 մլն լիտրի փոխարեն (26,8%-ով ավելի):

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 14 մլն լիտր գարեջուր, ինչը 44,3%-ով ավելի է 2009 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվածից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 54%-ով` կազմելով 279,3 հազ. լիտր:

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին կրճատվել է 0,3%-ով` կազմելով 29,1 մլն լիտր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---