The Banker. Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2010թ. լավագույն բանկ 3 դեկտեմբերի 2010 - 18:36 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2010թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, սույն թվականի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացավ «The Banker» ամսագրի 2010թ. «Տարվա լավագույն բանկ» 11-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթը կազմակերպությունների մասնակցության թվաքանակի մեծությամբ աննախադեպ էր իր պատմության մեջ, ինչը վկայում է այն մասին, որ «The Banker»-ի մրցանակն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 500 կազմակերպություն: «Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` Բանկի զարգացման տեմպերը, ծառայությունների լայն տեսականին` սկսած սպառողական վարկերից մինչև ձեռքբերումների և միաձուլումների (M&A) ծառայությունը, ակտիվների, շահույթի աճի տեմպերը, միջազգային կառույցներից` IFC-ից /Միջազգային ֆինանսական կորպորացիա,FMO-ից (Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ) և DEG-ից (KfW Bankengruppe-ի անդամ), EBRD-ից (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ) 85 մլն դոլարի չափով գումարների ներգրավումը և բարեհաջող տեղաբաշխումը հիմնականում ուղղված վերականգնվող էներգետիկայի և փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, ճկուն ռիսկային համակարգի շնորհիվ չաշխատող ակտիվների նվազագույն չափը, «Կասկադ» բանկի հետ բարեհաջող միացման գործընթացը, նորարարությունը, բանկային գործում առաջադիմական մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է «The Banker» ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` «Financial Times»-ի նախագահը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |