2011-ը կդառնա Հայաստանում Բիբլոս բանկի գործունեության իրական մեկնարկի տարի

2011-ը կդառնա Հայաստանում Բիբլոս բանկի գործունեության իրական մեկնարկի տարի

PanARMENIAN.Net - «Կայացման փուլից հետո 2011-ը մենք դիտարկում ենք որպես Հայաստանում Բիբլոս բանկի գործունեության իրական մեկնարկի տարի»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Բիբլոս բանկ խմբի գլխավոր տնօրեն դոկտոր Ֆրանսուա Բասսիլը: Նրա խոսքերով, այդ նպատակով և նոր ղեկավարությամբ բանկը մտադիր է զարգացնել վարկային պորտֆելը` շեշտը դնելով ՓՄՁ-ների վրա: «Մենք պատրաստվում ենք աջակցել ընկերությունների զարգացմանն արդյունաբերության և արտահանման ոլորտում` դրանով կրճատելով երկրի կախվածությունն արտահանումից»,- ասել է նա:

Բասսիլի խոսքերով, Բիբլոս բանկ խմբի մայր ընկերությունը նույնպես պատրաստ է աջակցել ծրագրերի զարգացմանը, և ընթացիկ տարվա ընթացքում այն արդեն տրամադրել է երկարաժամկետ ֆինանսական միջոցներ 10 մլն դոլարի չափով: «Վերջերս մենք պայմանավորվել ենք ևս երկու վարկային գիծ ստանալու մասին` ՎԶԵԲ-ից և OPEC միջազգային զարգացման հիմնադրամից, յուրաքանչյուրը 5 մլն դոլար արժողությամբ»,- ասել է նա և հավելել, որ նախատեսվում է նաև մեծացնել մանրածախ վարկավորման ծավալը` հատկապես շեշտը դնելով հիփոթեքային վարկավորման վրա:

Իր հերթին, «Բիբլոս բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը հաղորդել է, որ ընթացիկ տարվա արդյունքներով բանկի վարկային պորտֆելը կկազմի շուրջ 12.5-13 մլն դոլար, ինչն անցյալ տարվա ցուցանիշից ավելի է 42 տոկոսով, իսկ 2011-ին պորտֆելի աճը պետք է կազմի 60-70 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---