Երևանում դեկտեմբերի 9-12-ը տեղի կունենա «Ոսկե ձմեռ 2010» ոսկերչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 9-12-ը տեղի կունենա «Ոսկե ձմեռ 2010» ոսկերչական ցուցահանդեսը, հաղորդում է PromExpo-ի մամլո ծառայությունը:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են ոսկերչական իրեր ոսկուց և արծաթից, ինչպես նաև թանկարժեք բիժուտերիա: Ցուցահանդեսի մասնակիցների շարքում են Երևանի ոսկերչական գործարանը, Firestone Diamond հնդկական ընկերության հայկական ներկայացուցչությունը, Matrix ընկերությունը:

Միջոցառման կազմակերպիչներն են PromExpo-ն և Հայաստանի ոսկերիչների միությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---