SAP-ը կառավարման լավագույն լուծումները կառաջարկի Հայաստանի ընկերությունների զարգացման համար

SAP-ը կառավարման լավագույն լուծումները կառաջարկի Հայաստանի ընկերությունների զարգացման համար

PanARMENIAN.Net - SAP ընկերությունը, որը առաջատար է ձեռնարկությունների կառավարման համար լուծումների ոլորտում, մասնակցել է գործարար համաժողովին, որը նվիրված էր SAP-ի լուծումների կիրառմանը Հայաստանի ընկերությունների արդյունավետության բարձրացման համար: Ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն, ՏՏ ոլորտի զարգացմանը և երկրի մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին:

Գործարար համաժողովը, որի կազմակերպիչներն են «Շիրակի տեխնոլոգիական ընկերությունը» և ԱՊՀ SAP ընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, առաջին քայլը դարձավ արդիական տեխնոլոգիաները հայկական ընկերությունների համար տեղայնացման գործում:

Ըստ SAP գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովի, երկրի էկոնոմիկան պատրաստ է տնտեսական բեկման՝ ՏՏ ոլորտի բարձր մակարդակը թույլ է տալիս կիրառել համաշխարհային կառավարման լավագույն լուծումները՝ բարձրացնելու համար բիզնեսի արդյունավետությունն ու թափանցիկությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---