«ՀԿԵՈՒ»-ն դարձավ Երկաթուղիների միջազգային միության ասոցացված անդամ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-10-ը Չինաստանում ընթացող Երկաթուղիների միջազգային միության (ԵՈՒՄՄ) 77-րդ վեհաժողովում «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դարձավ ԵՈՒՄՄ ասոցացված անդամ:

ԵՈՒՄՄ-ն միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ազգային երկաթուղային ընկերությունները` նպատակ ունենալով համատեղ լուծել երկաթուղային ոլորտում առկա խնդիրները:

Միությանը անդամակցելը «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ին թույլ կտա ապագայում գործել ԵՈՒՄՄ ընդունած տեխնոլոգիական գործընթացի միասնական նորմերին համապատասխան, հաղորդում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---