Ամերիաբանկը բացառիկ պայմաններ է ստեղծում իր պրեմիում հաճախորդների համար

Ամերիաբանկը բացառիկ պայմաններ է ստեղծում իր պրեմիում հաճախորդների համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նոր սրահ է բացել պրեմիում հաճախորդների համար: Նրանց համար ստեղծված են առանձնահատուկ պայմաններ, որոնք հնարավորություն են ընձեռում ազատ տնօրինել ժամանակը, օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը, ստանալ անհատականացված մոտեցում, մշտապես իրազեկ լինել Բանկի նորամուծություններին, կարևոր իրադարձություններին, Բանկի ծառայությունների ֆորումներին, սեմինարներին և շնորհանդեսներին, ինչպես նաև մասնակցություն ունենալ Բանկի կողմից կազմակերպվող կամ ֆինանսավորվող բոլոր միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում Ամերիաբանկի պրեմիում հաճախորդը կարող է սպասարկվել բանկային օրվա ավարտից հետո կամ անմիջականորեն իր գրասենյակում:

Ինչպես հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պրեմիում հաճախորդների համար մշակվել են մի շարք արտոնություններ և հատուկ սակագներ` Բանկի և գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների համար: Հանեսյանը հայտնել է նաև, որ ֆիզիկական անձանց թվում են շուրջ 100 մարդ, իրավաբանական անձանց թիվը հասնում է 120-ի:

«Ամերիա Պրեմիում» սպասարկման փաթեթը կոչված է ընդգծելու հաճախորդի Պրեմիում կարգավիճակը Ամերիաբանկում և Ամերիա խմբի գործընկեր կազմակերպություններում: Փաթեթը ներառում է բարձրակարգ սպասարկում «Ամերիա Պրեմիում» սրահում, «Ամերիա Պրեմիում» քարտ, ծառայությունների և սակագների Պրեմիում փաթեթ:

Պրեմիում սրահը նախագծվել է առանձնահատուկ հարմարավետություն ապահովելու նպատակով: Երկու սահմանափակ հասանելիությամբ մուտքերը հնարավորություն են ընձեռում առանձնանալ Բանկի ընդհանուր սպասարկման սրահից և միևնույն վայրում համատեղել սպասարկումը և Ամերիա խմբի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները: Պրեմիում հաճախորդները կարող են տեղում ստանալ մանրամասն խորհրդատվություն բոլոր բանկային ծառայությունների վերաբերյալ և իրականացնել ցանկացած բանկային գործառնություն, ներառյալ կանխիկով գործարքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---