«Կարկոմավտոն» հայկական շուկայի մասնագետներին կծանոթացնի ELF յուղերին

PanARMENIAN.Net - 2010 թ. դեկտեմբերի 9-ին «Կարկոմավտո» ընկերությունը Երևանի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպում է մամլո ասուլիս և գործարար սեմինար` նվիրված աշխարհահռչակ ELF ֆրանսիական յուղերին: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, մամլո ասուլիսի ընթացքում հավաքված լրագրողների հարցերին կպատասխանեն ELF-ի տարածաշրջանային ներկայացուցչության վաճառքի տնօրեն` Նիկ Քոմասը և մարքեթինգի մենեջեր` Ֆլորա Կոնստանտոպոլուն, ինչպես նաև կազմակերպիչ` «Կարկոմավտո» ՍՊԸ մատակարարման և իրացման վառչության պետ` Արտավազդ Մինասյանը և մատակարարման բաժնի պետ` Հարություն Այվազյանը:

Մամլո ասուլիսին կհաջորդի գործարար սեմինարը, որի նպատակն է Հայաստանում ELF յուղերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների առաջատար մասնագետներին ծանոթացնել ապրանքի տեսականուն, դրա առավելություններին, շահագործման առավել արդյունավետ եղանկներին: Նախատեսվում է շուրջ 50 դիլերների ներկայություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---