«Glass-world company» նախագծերի համար 2011 թվականին 17 մլն դոլար կծախսվի

«Glass-world company» նախագծերի համար 2011 թվականին 17 մլն դոլար կծախսվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Բյուրեղավանի «Glass-world company» ապակե տարայի արտադրության ընկերություն, որտեղ ծանոթացավ նոր արտադրական հնարավորությունների հիմնադրման ծրագրերի հետ:

Ընկերության սեփականատերերից Արամ Քոչարյանի խոսքով` 2011 թվականին ընկերությունը 17 մլն դոլար կներդնի նոր նախագծերի մեջ:

Զարգացման եվրասիական բանկի ֆինանսավորման դեպքում «Glass-world company» ընկերությունը հաջորդ տարի նախատեսում է պիտակների, կափարիչների, ստվարաթղթե արկղերի, ինչպես նաև խմելու ջրի շշալցման նոր գործարաններ բացել:

Քոչարյանը հաղորդեց, որ ներկա պահին ընկերությունը տարեկան 120 մլն միավոր ապակե տարա է արտադրում, որոնցից 67%-ն արտահանվում է այլ երկրներ: Ընկերության հաճախորդներն են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Coca-Cola», «Pepsi», «Borjomi», «Biluga», ինչպես նաև հայկական ընկերություններ` Երևանի կոնյակի-գինու-օղու «Ararat» գործարանը, «Tamara fruit», «Noy», «Artfood» և մի շարք այլ ընկերություններ:

«Glass-world company» ընկերությունում ներկա պահին աշխատում է 314 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 132 հազ. դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---