Սանահինի շրջադարձային դեպոյում կայացան ընտրություններ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սանահինի շրջադարձային դեպոյում կայացան ընտրություններ: Դեպոյի աշխատակիցները ցանկություն հայտնեցին ինքնուրույն ընտրել վերամասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման ապագա ղեկավարին: Արդյունքում աշխատակիցները ձայների մեծամասնությամբ Սանահինի շրջադարձային դեպոյի պետ ընտրեցին իրենց գործընկեր` շոքեքարշի մանևրային աշխատանքների մեքենավար Յուրի Մարտինյանին:

Յուրի Մարտինյանը հանդիսանում է Երևանի ճարտարագիտական ինստիտուտի շրջանավարտ, շուրջ 30 տարի աշխատել է երկաթուղում և բարձր հեղինակություն ունի դեպոյի աշխատակիցների մոտ: Սանահինի շրջադարձային դեպոյի պետը նույնպես զբաղվեցնելու է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալի պաշտոնը: Այսպիսով երկու դեպոների աշխատանքը կոորդինացվելու է և ուղղվելու է առաջադրված խնդիրների համալիր լուծմանը:

Դրա հետմեկտեղ նոր կառուցվածքային ստորաբաժանման` Սանահինի ԳՄՈՒ (Գծի մեքենայացված ուղեմաս) պետի պաշտոնում նշանակվել է Սանահինի դեպոյի էլեկտրաքարշի նախկին մեքենավար Ավետիկ Գրիգորյանը, որն ավելի քան 30 տարի աշխատել է երկաթուղու համակարգում: Սանահինի գծի մեքենայացված ուղեմասին վերագրվելու են հատուկ ինքնագնաց շարժակազմի (ՀԻՇ և ՀՇ) վերանորոգման գործառնությունները, ինչը թույլ կտա ապահովել տեխնիկական մեքենայացված բազա ՀԿԵ բոլոր ուղեմասերում գծային աշխատանքների իրականացման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---