Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսն աճել է 14.5%-ով20 դեկտեմբերի 2010 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Արդյունաբերության, շինարարության և ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի տնային տնտեսությունների ոլորտի կազմակերպությունների հետազոտությունների արդյունքում Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսն այս տարի նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է` կազմելով 114.5%, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 73.0%: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, նշված ցուցանիշների մեծությունները պայմանավորված են համապատասխանաբար 2010թ. առաջին եռամսյակի և 2011թ. առաջին եռամսյակի ցածր սպասումներով: «Գալիք եռամսյակում արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թվաքանակը և միջին աշխատավարձը կմնան անփոփոխ: Սպասվում է գների, ինչպես նաև արտադրական հզորությունների աճ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի դրանից, գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի և նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է համապատասխանաբար 107.7% և 95.0%: Ընդ որում` սպառողների վստահության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է` կազմելով 108.03%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |