Վարդան Վարդանյան. ՀՀ քաղաքաշինության նախարարությունը լիովին կատարել է 2010-ին իր առջև դրված խնդիրներն ու ծրագրերը

Վարդան Վարդանյան. ՀՀ քաղաքաշինության նախարարությունը լիովին կատարել է 2010-ին իր առջև դրված խնդիրներն ու ծրագրերը

PanARMENIAN.Net - «ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կատարել է 2010-ին իր առջև դրված խնդիրներն ու ծրագրերը 100 տոկոսով»,- հայտարարել է նախարարության ղեկավար Վարդան Վարդանյանը` ամփոփելով տարվա արդյունքները: Նրա խոսքերով, պետբյուջեի միջոցների հաշվին` 6,2 մլրդ դրամ 2010-ին իրագործվել են 170 օբյեկտների շինարարության և հիմնանորոգման աշխատանքներ, 4,4 մլրդ դրամ ուղորդվել է 143 կրթական օբյեկտների, 257 մլն դրամ` 5 սպորտային օբյեկտների, 1,1 մլրդ դրամը` 19 մշակույթի օբյեկտների շինարարության և հիմնանորոգման աշխատանքներ:

Անդրադառնալով 2011-ի ծախսերին` նախարարը նշել է, որ պետբյուջեով նախատեսված է 9,6 մլրդ դրամ 178 օբյեկտների շինարարության և հիմնանորոգման համար, որից 7,6 մլրդ դրամը նախատեսվում է ուղորդել 146 կրթական օբյեկտների, 1,1 մլրդ դրամը` 27 մշակութային օբյեկտների և 250 մլն դրամը` 5 սպորտային օբյեկտների համար:

2010-ին քաղաքաշինության տարածքային բաժինների պետական տեսչությունները քննել են 1365 գործ, որոնց արդյունքում տուգանքը կազմել է 53,9 մլն դրամ, այդ թվում, 8 համայնքների ղեկավարներ տուգանվել են 50 000-200 000 դրամով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---