Վազգեն Սաֆարյան. Արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում պետք է 50 տոկոս լինի23 դեկտեմբերի 2010 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում ընթացիկ տարում կկազմի 23,5 տոկոս, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Ընթացիկ տարվա 11 ամիսների արդյունքում մենք արտադրել ենք 734 մլրդ դրամի արտադրանք: Հայաստանում արտադրվող ապրանքների շուրջ 63-64 տոկոսը վերամշակման արդյունաբերության արտադրանք է, որոնց 50 տոկոսը սննդամթերք է»,-ասել է նա: Վազգեն Սաֆարյանը հայտնել է նաև, որ ՀՆԱ-ում արդյունաբերության բաժնի աճը տարվա արդյունքում կկազմի 6,6 տոկոս, իսկ հաջորդ տարի նախատեսվում է, որ աճը կկազմի 4,6 տոկոս, այսինքն 2 տոկոով պակաս, քան այս տարի: «Մենք բանակցում ենք երկրի կառավարության հետ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում ավելացնելու ուղղությամբ»,-ասել է նա: Ըստ նրա, արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում պետք է 50 տոկոս լինի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |