Գագիկ Մինասյան. Ավտոապահովագրման մասին օրենքն ավելի քան պատրաստ է գործելու

Գագիկ Մինասյան. Ավտոապահովագրման մասին օրենքն ավելի քան պատրաստ է գործելու

PanARMENIAN.Net - Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) մասին օրենքն ավելի քան պատրաստ է գործելու: Այդ մասին ՀՀ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի մշտական նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, ԱՊՊԱ-ի մասին օրենքն ուղղված է ինչպես հետիոտների, այնպես էլ վարորդների իրավունքներին: Ինչ վերաբերվում է քաղաքացիների շարքում այս օրենքից դժգոհությանը, հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ օրենքը կսկսի գործել և բնակչությունը կհասկանա, որ այն բխում է իրենց շահերից:

Խոսելով 2010-ին հանձնաժողովի աշխատանքի մասին` Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 28 օրինագծերի և 4 միջազգային պայմանագրերի: Դրանց շարքում Մինասյանը կարևորել է «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման մասին» և «Ներքին աուդիտի ներմուծման մասին» օրենքների ընդունումը: «Ներքին աուդիտի մասին օրենքը» թույլ կտա վերահսկողություն իրականացնել, թե ինչպես են տեղաբաշխվում ֆինանսական միջոցները պետական մարմիններում և հաստատություններում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---