Արթուր Ջավադյան. ԱՊՊԱ-ի ներդրումն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն28 դեկտեմբերի 2010 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի մեկնարկը տարվա ռեֆորմային կարևոր նվաճումներից է, գտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «ԱՊՊԱ-ն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն: Նշված համակարգի ներդրման արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնաս կրած քաղաքացիներին կապահովվի պատշաճ փոխհատուցում»,- ասել է նա: ՀՀ ԿԲ նախագահն ավելացրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմամբ հայ հասարակությունում կձևավորվի ապահովագրական մշակույթ, ինչը մի կողմից կնպաստի մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնմանը, իսկ մյուս կողմից կբարձրացնի առաջարկվող պրոդուկտների որակը և գործընթացների արդյունավետությունը: «Այսօր աշխատանքներ են իրականացվում նաև ապահովագրության կարևորագույն մեկ այլ տեսակի` բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ»,- հաղորդել է Ջավադյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |