Հայաստանում ձվի գինը վերադարձել է նախատոնական մակարդակի

Հայաստանում ձվի գինը վերադարձել է նախատոնական մակարդակի

PanARMENIAN.Net - Սուպերմարկետներում կրկին հայտնվել են ձվեր, որոնց պակասն այդքան զգացվում էր ամանորյա տոների նախաշեմին: Այսօր ձվերն արժեն 1 հատի համար 50-60 դրամ, ընդ որում, Նոր տարուց առաջ դրանց գինը 1 հատի համար բարձրացել էր մինչև 120 դրամ:

Սակայն, ինչպես և կարելի էր սպասել, ձվի պահանջարկը մեծ չէ, քանի որ տնային տնտեսությունները խուճապի մեջ գնել են բավական քանակությամբ ձու:

Հիշեցնենք, որ ձվերի ամանորյա դեֆիցիտի խնդրի լուծմանը ձեռնամուխ էր եղել էկոնոմիկայի նախարարությունը: Ձեռնարկվել են օպերատից միջոցառումներ ներկրողների և արտադրողների հետ միասին` ուղղված ձվերի մանրածախ շուկայի կայունացմանը:

2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում պարենային ապրանքների գինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) աճել է 14 տոկոսով, իսկ 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ` 3.7 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը հիմնականում ձվի, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 8.4-18.8 տոկոս գնաճի արդյունք է:

Բացի դրանից, 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 25.7 տոկոսով, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 8.4 տոկոսով, իսկ մսամթերքի ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 17.6 տոկոս, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 2.4 տոկոս գնաճ:

Դրա հետ մեկտեղ 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերք ապրանքախմբում արձանագրվել է 21.1 տոկոս, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 2.0 տոկոս գնաճ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---