2010 թվականին շահագործման կհանձնվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը

2010 թվականին շահագործման կհանձնվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ-գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանը ընկերության ստորաբաժանումներին հանձնարարեց ամփոփել և պատրաստել 2010թ. հաշվետվությունները, մասնավորապես, ֆինանսատնտեսական ցուցանիշների, գազաֆիկացման, ազդանշանային սարքավորումների տեղադրման և այլ ծրագրերի ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնել 2010 թվականի համալիր ծրագրերն ու ֆինանսական հոսքերի կանխատեսումները:

Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, հանձնարարվեց նաև ներկայացնել 2011թ. նախագծերը և կազմակերպել համապատասխան քննարկումներ: Հատուկ ուշադրություն դարձվեց ֆինանսական կարգապահությանն ու ծախսերի օպտիմալացմանն վերաբերող հարցերին, ինչպես նաև կորուստների նվազեցմանը:

Վարդան Հարությունյանը նշեց, որ ընկերության գործունեության և դինամիկ զարգացման առումով 2011 թվականը կարևորվում է հատկապես «Հրազդան 5»-ի շինարարության ավարտի ծրագրով: Էներգաբլոկը շահագործման կհանձնվի արդեն առաջիկն եռամսյակում: Այդ լայնածավալ ներդրումային ծրագրի իրականացման և ռազմավարական նպատակին հասնելու համար Հարությունյանն ընդգծեց արդեն այսօր էլեկտրաէներգիայի շուկայի ուսումնասիրման անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է կարգապահական հարցերին, ապա Վ.Հարությունյանը նշեց, որ ընթացիկ տարում կկատարվեն տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման համալիր աշխատանքներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---