ՀԲ-ն հաստատել է Հայաստանին աջակցելու ֆինանսական փաթեթը՝ 25 մլն դոլար12 հունվարի 2011 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանին աջակցելու ֆինանսական փաթեթն՝ ուղղված սոցիալապես անապահով խավերի աջակցությանը, մարդկային կապիտալի զարգացմանը խթանելուն, ինչպես նաև երկրի մրցունակության հզորացմանն ու մասնավոր հատվածի զարգացմանը: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշեկ Հափին: Նա հայտնել է, որ Հայաստանին տրամադրված 25 մլն դոլարի վարկի չափով երկրորդ Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ) երկրորդն է նախատեսված երեք գործառնություններից, որոնք կոչված են սատարելու Հայաստանի կառավարությանն՝ իր ռազմավարական նպատակներին հասնելու համար: Ըստ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի, այդ գործողությունները կնպաստեն մրցակցային դաշտի ամրապնդմանն ու փոփոխությունների կատարմանը Ընդերքի մասին օրենքում, ինչպես նաև կնպաստեն առանցքային բարեփոխումների ծրագրին, որոնք ուղղված են գործարար միջավայրի բարելավմանն ու հարկային վարչարարության բարեփոխմանը: «ՀԲ պորտֆելը Հայաստանում ներառում է 18 ակտիվ ծրագիր, 1992թ. ի վեր հատկացվել է 1,4 մլրդ դոլար»,-ասել է Հափին՝ հավելելով, որ երրորդ մասնաբաժինը ևս կհատկացվի 2011 թվականին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |