2013 թվականից խաղատուն կամ շահումով խաղ հնարավոր կլինի կազմակերպել միայն մայրաքաղաքի սահմաններից դուրս

PanARMENIAN.Net - Մշակվել և ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ oրենքը, որի համաձայն 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել` ք. Ծաղկաձորում, ք. Ջերմուկում և ք. Սևանում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևան քաղաքից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---