ՀՀ ֆինանսների նախարարություն. 2010թ. արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի շուրջ 2892 ԱՄՆ դոլար15 հունվարի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - 2010թ. տնտեսական աճը ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով կկազմի շուրջ 2.6 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 110.5 տոկոս, ասվում է նախարարության տարեկան հաշվետվության մեջ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2010թ. արդյունքներով կկազմի շուրջ 2892 ԱՄՆ դոլար: 2010թ. արդյունքներով ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը տնտեսական աճին ամենամեծ նպաստումը կունենան (համապատասխանաբար` 2 և 1.3 տոկոսային կետ): Տնտեսական անկում կնկատվի միայն գյուղատնտեսության ոլորտում (բացասական նպաստումը տնտեսական աճին` շուրջ 2.4 տոկոսային կետ): 2010թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել է 733.4 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով ` 11.6 տոկոսով: 2010թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի կազմել է 835.4 մլրդ դրամ` նախատեսված 850.4 մլրդ դրամի դիմաց, կամ ֆինանսավորման կատարողականը կազմել է 98 տոկոս: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2010թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 2.9 տոկոսը` նախորդ տարում գրանցված 4.8 տոկոսի դիմաց: Ըստ գանհատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 5 տոկոս, նախորդ տարվա 7.7 տոկոսի և նախատեսված 6 տոկոսի դիմաց: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |