ՀՀ կառավարությունում ներկայացվել են ևս 10 պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվությունները

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին կառավարությունում շարունակվել է նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։

Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման նախարարը, տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, սպորտի և երիտասարդության հարցերի ու գյուղատնտեսության նախարարները: Պետական կառավարման մարմինների ղեկավարներն անդրադարձել են 2010թ. ընթացքում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Օրվա երկրորդ կեսին հաշվետվություն են ներկայացրել ՀՀ արդարադատության, պաշտպանության նախարարները, կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Ոստիկանության պետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---