Տիգրան Սարգսյանը հեռանկարային է համարոմ ձկնատեսակների արտահանումը

Տիգրան Սարգսյանը հեռանկարային է համարոմ ձկնատեսակների արտահանումը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունվարի 20-ի նիստում հաստատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, սահմանել ձկնամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջները։ ՀՀ վարչապետը նշել է, որ ձկնարդյունաբերության ոլորտում բավական մեծ ներուժ է ձևավորվել։ 2010թ. էապես աճել է թարմ ձկան արտադրությունը։

Ընթացիկ տարում պետք է ոչ միայն պահպանել աճի միտումը, այլև խթանել ձկնատեսակների արտահանումը, ինչը նույնպես հեռանկարային ոլորտ է,

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ. հունվար-նոյեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 605.7 մլրդ.դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 14.4 տոկոսով (համադրելի գներով):Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գյուղատնտեսական և ձկնորսական արտադրանքի անկումը կազմել է 41.6 տոկոս: Այդ թվում գյուղատնտեսական արտադրանքի անկումը կազմել է 42.2 տոկոս, իսկ ձկնորսական արտադրանքի աճը` 28.9 տոկոս:

Բացի դրանից, 2010-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 385.8 մլրդ դրամի բուսաբուծական արտադրանք, ինչը 2009-ի նույն շրջանի ցուցանիշից ցածր է 20.5 տոկոսով, կենդանաբուծական արտադրանք` 210.9 մլրդ դրամի չափով (-1 տոկոս), իսկ ձկնորսական` 8954.7 մլն դրամի չափով (-5.9 տոկոս):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---