Վաչե Գաբրիելյան. Հայաստանի արտաքին պարտքը 2013-ից սկսած կնվազի

Վաչե Գաբրիելյան. Հայաստանի արտաքին պարտքը 2013-ից սկսած կնվազի

PanARMENIAN.Net - 2010-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է 3 մլրդ 795 մլն մլն դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 44,4 տոկոսը, Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ պետաական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2011-2012թթ. պահպանվելու է նույն մակարդակում, իսկ դրանից հետո, սկսած 2013-ից, Հայաստանի արտաքին պարտքը նվազելու է: Դրա հետ կապված` նա նշել է, որ «երկրի պետական պարտքը կառավարելի է, և մենք դրա սպասարկման հետ կապված խնդիրներ չունենք, քանի որ կան ֆինանսավորման տարբեր աղբյուրներ»:

Ինչ վերաբերվում է ՀՆԱ նկատմամբ հարկային վճարումներին, ապա այդ ոլորտում 2010-ի ընթացքում մեծ առաջընթաց չի արձանագրվել, և այդ հարաբերակցությունը կազմելու է 16.9-17 տոկոս: Երկրի գլխավոր ֆինանսիստի խոսքերով, 2010-ին հարկային վճարումները կազմել են 591.9 մլրդ դրամ` նախատեսված 570 մլրդ դրամի փոխարեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---