ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ծրագրում է բարձրացնել երկրի մարզերի քաղաքացիների ֆինանսական իրազեկվածությունը

ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ծրագրում է բարձրացնել երկրի մարզերի քաղաքացիների ֆինանսական իրազեկվածությունը

PanARMENIAN.Net - 2011 թվականին ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ծրագրում է բարձրացնել երկրի մարզերի քաղաքացիների ֆինանսական տեղեկացվածությունը, գրասենյակի երկամյա աշխատանքի արդյունքների ամփոփման ժամանակ ասել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Ընդ որում` նա ընդգծել է, որ դեռևս 2010 թվականին Գրասենյակը սկսեց քաղաքացիների կրթվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներ վարել, սակայն երկրի մարզերի վրա շեշտը հիմնականում կդրվի 2011 թվականին: Ընթացիկ տարում ծրագրվում է նաև Երևանում անցկացնել ֆինանսական հաշտարարների հերթական միջազգային խորհրդաժողովը:

Բացի դրանից, 2010 թվականի արդյունքներով հինգ ընկերություններ դիպլոմ են ստացել Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության համար` «ՎՏԲ Բանկ Հայաստան», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Բիբլոս Բանկ Հայաստան», «ԻՆԳՈ Արմենիա» և «Ռոսգոսստրախ-Արմենիա»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---